Հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 2138 կգ կանեփի՝ վայրի աճած կանաչ զանգված. ոստիկանություն
SOCIETYՀանրապետության տարածքում հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 2138 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված: Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից:
Տնամերձ 2 հողամասից հայտնաբերվել է կանեփի 1053 բույս:
Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 158 փամփուշտ, 9 նռնակ, 6 նռնակի պայթուցիչ, 1 փամփշտատուփ:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 10 հետախուզվող:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 134.03 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



