Անտառային խոշորածավալ հրդեհներ են մոլեգնում Կորսիկա կղզում և Պորտուգալիայում
INTERNATIONAL NEWSԲարձր ջերմաստիճանի և ուժեղ քամիների հետևանքով հսկայածավալ հրդեհներ են առաջացել ֆրանսիական Կորսիկա կղզում՝ ստիպելով հանգստացողներին հեռանալ կղզու տարածքից:
Ինչպես հաղորդում է Agence France Presse-ը, անտառային հրդեհներ են տարածվել նաև Պորտուգալիայում, որտեղ հրշեջ փրկարարներին հաջողվել է երկու խոշորածավալ հրդեհ մարել:
Շուրջ 1000 մարդ է տարհանվել Կորսիկայից, որոնց մեծ մասը ճամբարներում բնակվող զբոսաշրջիկներ են, քանի որ հրդեհը տարածվել է 2000 հեկտար մակերեսով տարածքում: Տարհանված մարդկանց տեղաբաշխել են դպրոցներում և այլ ժամանակավոր ապաստաններում:
Կորսիկայի 40 000 բնակչություն ունեցող հյուսիսարևելյան Բաստիա քաղաքում տղամարդ է ձերբակալվել, որը կասկածվում է հինգ հրդեհի բռնկման պատճառ դառնալու մեջ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



