Մերկելը կմասնակցի միգրացիայի շուրջ Բրյուսելում կայանալիք արտահերթ հանդիպմանը
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կմասնակցի միգրացիայի հարցերի շուրջ արտահերթ հանդիպմանը, որը հոկտեմբերի 25-ին կանցկացվի Բրյուսելում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տեղեկատվությունը, որն ավելի վաղ տարածել Է Եվրահանձնաժողովը, իր կողմից հավաստել Է ԳՖՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցի չ Շտեֆեն Զայբերտը:
«Ֆեդերալ կանցլերը կմասնակցի միգրացիայի շուրջ հոկտեմբերի 25-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը»,-ասել Է նա:
Սպասվում Է, որ հանդիպմանը, Մերկելից բացի, ներկա կլինեն Ավստրիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Մակեդոնիայի, Հունաստանի, Հունգարիայի, Ռումինիայի, Սերբիայի եւ Սլովենիայի ղեկավարները: Հրավիրված են նաեւ ՄԱԿ-ի, Փախստականների աջակցման եվրոպական բյուրոյի եւ Frontex եվրոպական գործակալության ներկայացուցիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



