Եգիպտոսում պատժել են երկու գնացքների բախման ֆոնին «սելֆի արած» վեց բժիշկներին
INTERNATIONAL NEWSԵգիպտոսի առողջապահության նախարարությունը պատժել է վեց բժիշկներին, որոնք «սելֆի են արել» երկու գնացքների բախման ֆոնին։
Օգոստոսի 11-ին Ալեքսանդրիայի մերձակայքում երկու գնացքներ են բախվել․ 41 մարդ է զոհվել։ «Շտապ օգնության» բժիշկների լուսանկարը՝ գնացքների բախման ֆոնին, սոցկայքերի օգտատերերի զայրույթն է առաջացրել, որոնք պահանջել են պատժել նրանց։ Օգտատերերը նրանց կնքել են «սելֆիի բժիշկներ» անունով։
Առողջապահության նախարարության արտակարգ ծառայության ղեկավար Ահեմ ալ-Անսարին AFP-ին հայտնել է, որ բժիշկները պատժվել են։ Որպես պատիժ՝ նրանց ուղարկել են Սիվա հեռավոր օազիս։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



