Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


5 խորհուրդ գինեկոլոգից, որոնց պետք է հետևի յուրաքանչյուր կին

LIFE

Կանանց առողջությունը ոչ միայն շատ կարևոր է, այլև փխրուն: Այն շատ դժվար է պահպանել, սակայն հենց կնոջ բարեկեցությունից է շատ հարցերում կախված ամբողջ ընտանիքի բարօրությունը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 կարևոր խորհուրդ գինեկոլոգից, որոնց հետևելու դեպքում կանայք իրենց շատ ավելի վստահ ու առողջ կզգան:   1.    Հարկավոր է պարբերաբար այցելել գինեկոլոգին   Շատերը կարծում են, որ ցավի բացակայության դեպքում բժշկին այցելելն անիմաստ է, սակայն սա շատ սխալ կարծիք է: Հարկավոր է տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ խորհրդակցել բժշկի հետ՝ նույնիսկ լավ ինքնազգացողության դեպքում: Հարկ է հիշել, որ հիվանդությունը շատ ավելի հեշտ է կանխարգելելը, քան այն բուժելը՝ հատկապես, եթե խոսքը կանանց հիվանդությունների մասին է: Միայն տհաճ զգացողությունների ժամանակ գինեկոլոգին դիմելու դեպքում կարելի է կորցնել բուժման համար անհրաժեշտ ժամանակը:   Համարվում է, որ 18 տարեկանից սկսած հարկավոր է պարբերաբար այցելել գինեկոլոգին, սակայն այսօր երիտասարդները հաճախ շատ ավելի վաղ տարիքում են սկսում սեռական կյանք վարել, ուստի գինեկոլոգին այցելելու ճիշտ ժամանակը կախված է միայն մարդուց: Բժիշկի մոտ կարելի է ճիշտ խորհուրդներ ստանալ և ստուգել առողջական վիճակը: Պրոֆիլակտիկ ստուգումը ցանկալի է անցկացնել դաշտանային ցիկլի մեջտեղում:   2.    Հարկավոր է ուշադրություն դարձնել արտադրությանը   Սեռական օրգաններից նկատվող արտադրությունը մշտապես առկա է յուրաքանչյուր կնոջ կյանքում, սակայն ամեն ինչ կախված է այդ արտադրության բնույթից, որը կարող է փոխվել ինչպես դաշտանային ցիկլի տարբեր փուլերում, այնպես էլ որևէ հիվանդության դեպքում: Օրինակ՝ սպիտակ կաթնաշոռային արտադրությունն ու ուժեղ քորը խոսում են սնկային հիվանդության մասին: Տարօրինակ հոտով հեղուկ, անգույն արտադրությունը, որն ի հայտ է գալիս սեքսով զբաղվելուց հետո, կարող է լինել բակտերիալ վագինոզի՝ մինչև 40 տարեկան կանանց շրջանում ամենատարածված սեռավարակի արդյունքում, իսկ տհաճ հոտով կանաչավուն ու պղպջակներով լորձը վկայում է տրիխոմոնիազի մասին:   3.    Հարկավոր է հիշել ապահով սեքսի մասին   Գինեկոլոգները վստահ են, որ ոչ մի դեպքում չի կարելի անուշադրութան մատնել ապահովությունը սեքսի ժամանակ՝ նույնիսկ, եթե զուգընկերները լիովին վստահում են միմյանց: Բնականաբար անցանկալի հղիությունից և հիվանդություններից պաշտպանվելու ամենապարզ ու հասանելի տարբերակը պահպանակներն են, որոնք գրեթե կատարյալ պաշտպանություն են ապահովում, չունեն հակացուցումներ ու չեն առաջացնում կողմնակի բարդություններ: Կա նաև մի վարակ` հեպատիտ B-ն, որը նույնպես փոխանցվում է սեռական ճանապարհով, սակայն դրա կանխարգելման համար գոյություն ունի հատուկ պատվաստանյութ: Պատվաստումներն իրականացվում են երեք փուլով (10-12 տարին մեկ):   4.    Ճիշտ ծանրաբեռնվածություն   Կանանց օրգանիզմը, անատոմիական առանձնահատկություններից ելնելով, նախատեսված չէ մեծ ծանրությունների ու ծանրաբեռնվածության համար: Բանը նրանում է, որ որովայնի հատվածի վրա մեծ ճնշում գործադրելը բացասաբար է ազդում կոնքի օրգանների վրա, ինչը կարող է հանգեցնել անմիզապահության ու սեռական կյանքի հետ կապված խնդիրների առաջացմանը: Սա է պատճառը, որը հարկավոր է շատ ավելի ուշադիր լինել ինչպես առօրյայում, այնպես էլ սպորտով զբաղվելիս:   5.    Հարկավոր է երեխաներին հաղորդակից դարձնել ճիշտ սեռական կյանքին   Մայրիկները պետք է անպայման զրուցեն իրենց դստրերի հետ սեռական կյանքի և հակաբեղմնավորիչների մասին՝ հատկապես, երբ լրանում է երեխայի 12-13 տարին: Շատ կարևոր է հոգեբանական պատնեշը հաղթահարելը, քանի որ այլ աղբյուրներից ստացված տեղեկատվությունը կարող է կործանարար լինել երեխայի համար: Մայրը պետք է դստերը խորհուրդ տա լավ գինեկոլոգի մոտ ստուգվել, սակայն ոչ մի դեպքում չպետք է պարտադրի այդ ստուգումը:   Նաև հարկավոր է բացատրել երեխային, որ նորաձևությունը կարող է երբեմն կործանարար լինել առողջության համար, ուստի մինի-կիսաշրջոզգեստների, կիպ ջինսե տաբատների, կարճ ձմեռային բաճկոնների ու սինթետիկ կտորներից կարված ստրինգերի մասին ցանկալի է մոռանալ: Երեխան պետք է իմանա, թե ինչու չի կարելի կրել խոնավ լողազգեստ ու նստել քարե նստարաններին՝ հատկապես դաշտանի օրերին:   Բացի այդ, երեխան դեռ մանկուց պետք է ծանոթ լինի անձնական հիգիենայի կանոններին՝ հետագայում բազմաթիվ խնդիրներից խուսափելու համար:   Հարկ է նաև հիշել, որ առողջության պահպանման համար շատ կարևոր գործոն է նաև բժշկի և հիվանդի միջև վստահությունը: Հաճախ որևէ բժշկի կոպիտ կամ անհարգալից վերաբերմունքի պատճառով հիվանդները չեն ցանկանում խորհրդակցել ոչ մի բժշկի հետ, ինչի հետևանքով խնդիրներն էլ ավելի են խորանում: Հենց սա է պատճառը, որ մասնագետները խորհուրդ են տալիս գտնել որևէ բժշկի, որը կհամապատասխանի բոլոր պանահջներին և չի վանի ո՛չ իր վերաբերմունքով, ո՛չ էլ մասնագիտական տվյալներով: Բացի այդ, մշտական բժիշկը ծանոթ է լինում հիվանդի խնդրին և նրա օրգանիզմի յուրահատկություններին, ուստի շատ ավելի արագ կգտնի հիվանդության պատճառն ու անհրաժեշտ բուժումը: 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan