Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես են Կենդանակերպի նշանները ոչնչացնում սեփական կյանքը

LIFE

Խոյ (մարտի 21-ից ապրիլի19-ը)

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը բացասական մտքերով եւ թույլ եք տալիս Ձեզ մոլորվել դրանցում։ Ձեր բռնկուն եւ համառ բնավորությունը բազմաթիվ խնդիրներ են առաջացնում։ Դուք ապրում եք բացասական աշխարհում, իսկ մարդիկ չեն ցանկանում լինել այդ աշխարհի մասնիկը։

Ցուլ (ապրիլի 20-ից մայիսի 21-ը)

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը՝ չհասցնելով այն կատարելության։ Դուք մարդկանց եւ իրադարձությունները վերահսկելու անհրաժեշտություն եք զգում։ Ձեզ համար բարդ է հասկանալ, որ չեք կարող վերահսկել ամեն ինչ։ Սովորեք ընդունել դա։ Անկանխատեսելի իրավիճակներ. ահա, թե ինչն է Ձեզ ստիպում անհանգստանալ։

Երկվորյակներ (մայիսի 22-ից հունիսի 21-ը)

Դուք ոչնչացնում եք Ձեզ՝ նստակյաց կյանք վարելով։ Դուք համաձայնում եք սիրել, որովհետեւ չգիտեք, թե ինչ եք ուզում։ Դուք հարմարվում եք կյանքին, որովհետեւ վախենում եք փոփոխություններից։ Դուք համաձայնում եք այն կարիերային, որը Ձեզ չի երջանկացնում։ Այդ պատճառով, որպես կանոն, մարդկանց ցավ եք պատճառում։

Խեցգետին (հունիսի 22-ից հուլիսի 22-ը)

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը՝ ուրիշների կարիքները սեփականից բարձր դասելով։ Շատ էմոցիոնալ եք եւ մոլորվում եք մարդկանց նկատմամբ վերաբերմունքի միջեւ։ Երբեմն, մտածելով, որ հանդիպել եք «ճիշտ» մարդու, մեծարում եք նրան եւ սիրում ավելին, քան հարկավոր է։ Սակայն աշխատեք չկորցնել ինքներդ Ձեզ։

Առյուծ (հուլիսի 23-ից օգոստոսի 22-ը)

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը՝ թաքցնելով սեփական զգացմունքներն ու կարծելով, որ խոցելիությունը թուլության նշան է։ Հենց այդ պատճառով Դուք հմտորեն կարողանում եք անտարբեր ձեւանալ։ Սակայն այս հատկությունը միայնության պատճառ կարող է դառնալ։ Հիշեք, որ զգացմունքներն արտահայտելը թուլության նշան չէ։

Կույս (օգոստոսի 23-ից սեպտեմբերի 22-ը)

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը՝ չափազանց ինքնաքննադատ լինելով։ Դուք անշահախնդիր եք, եւ մարդիկ սիրում են Ձեզ, սակայն սեփական կարիքները առաջնային համարելու՝ Ձեր անկարողությունը չար կատակ է խաղում Ձեզ հետ։ Բացի այդ՝ Դուք հակված եք գտնել սեփական թերությունները՝ հաշվի չառնելով առավելությունները։ Դուք եք Ձեր ոխերիմ թշնամին։ Փորձեք լուծել Ձեր ներքին կոնֆլիկտը։

Կշեռք (սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 22-ը)

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը՝ փորձելով հաճոյանալ ուրիշներին՝ հաշվի չառնելով սեփական ցանկությունները։ Որքան էլ սիրալիր լինեք, միեւնույն է, մարդիկ օգտագործում են Ձեզ։ Դուք կառավարում եք Ձեր զգացմունքները, սակայն հետագայում զայրույթն աճում է եւ վերածվում վեճի։ Երբեմն Դուք ցավ եք պատճառում այն մարդկանց, որոնց սիրում եք՝ ճնշելով էմոցիաները եւ չցանկանալով լուծել ձեր խնդիրները։

Կարիճ (հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 22-ը)

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը՝ կարծելով, որ արժանի չեք սիրո, եւ միայնությունն ամենալավ տարբերակն է։ Դուք Կենդանակերպի ամենահամառ եւ չոր նշանն եք, որը չի կարող հեշտությամբ ներել մարդկանց։ Ձեր սիրտն այդքան էլ հեշտ չէ նվաճել, սակայն եթե դա հաջողվում է, ապա այդ մարդը կստանա ե՛ւ Ձեր հավատարմությունը, ե՛ւ աջակցությունը։ Ձեր բացասական կողմը եսասիրությունն է. փորձելով իդեալ գտնել՝ Դուք ցավ եք պատճառում մարդկանց, որոնք հոգ են տանում Ձեր մասին։

Աղեղնավոր (նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 21-ը)

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը՝ վախենալով։ Դուք այնքան եք վախենում պարտությունից, որ ոչինչ չեք անում եւ մնում եք նույն տեղում։ Թեեւ Դուք բազմաթիվ հետաքրքիր մտքեր ունեք, երբեմն մոլորվում եք։ Դուք հակված չեք կենտրոնանալ եւ ջանասիրաբար աշխատել մեկ գործի ուղղությամբ։ Փորձեք ուշադրությունը կենտրոնացնել մեկ խնդրի վրա եւ առաջ դեպի երազանք։

Այծեղջյուր (դեկտեմբերի 22-ից հունվարի 20-ը)

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը՝ մտածելով, որ մրցում եք ուրիշների հետ՝ ինչ-որ բանի հասնելու համար։ Դուք ինքներդ ճնշում եք Ձեզ՝ կյանքի ճանապարհը վայելելու փոխարեն։ Դուք այն մարդն եք, ով աներեւակայելի բարդ աշխատանք է կատարում, Դուք այն մարդն եք, ով միշտ գործով է զբաղված, սակայն մի մոռացեք մի պահ կանգ առնել եւ վայելել կյանքն աշխատանքից դուրս, այլապես բաց կթողնեք կյանքի կարեւորագույն պահերը։

Ջրհոս (հունվարի 21-ից փետրվարի 18-ը)

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը՝ թույլ տալով, որ անցյալն ազդի ապագայի վրա։ Դուք ամեն ինչ Ձեր ներսում եք պահում՝ դրանով իսկ վնասելով ինքներդ Ձեզ։ Դուք չեք ներում Ձեզ անցյալի համար եւ թույլ եք տալիս, որպեսզի այն թելադրի Ձեր ապագան՝ տանելով իր հետեւից անիմաստ բեռը։ Դուք կարող եք անտեսել լավ մարդկանց, որովհետեւ կարծում եք, որ ավելի լավ է մենակ լինել, քան նրա հետ, ով կարող է օգտակար լինել։

Ձկներ (փետրվարի 19-ից մարտի 20-ը)

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը՝ ընտրելով սխալ մարդկանց։ Դուք ընտրում եք արատավոր մարդկանց եւ վատ սովորություններ եք ձեռք բերում։ Որպես Կենդանակերպի նշաններից ամենամեծ սիրտն ունեցող մարդ՝ Դուք ձգտում եք լինել նրանց կողքին, որոնք պարզապես սպառում են Ձեզ։ Վատ սովորությունների օգնությամբ Դուք փորձում եք հաղթահարել ցավը, որն ամեն անգամ ինքներդ Ձեզ եք պատճառում՝ համարելով, որ արժանի եք դրան։ 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan