Երևանում համերկրացիներին դանակահարելու համար հնդիկը տուգանվեց 500 հազար դրամով
SOCIETYԵրեւանում պարտքը չվերադարձնելու համար համերկրացիներին դանակահարելու մեջ մեղադրվող հնդիկ Դիպանշու Բաիսլանը տուգանվեց 500 հազար դրամով:
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դիպանշուն միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Դատարանը բավարարել է միջնորդությունն եւ ամբաստանյալին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 322–րդ հոդվածի 2–րդ մասով՝ տուգանելով 500 հազար դրամով:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Դիպանշուն, 1000 ԱՄՆ դոլար ունեցած պարտքը հետ վերադարձնելու հարցերի շուրջ համաձայնության չգալով, Ակաշ Կումարիին խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է, ապա դանակահարել է ներկա երկու այլ հնդիկների եւ դիմել փախուստի:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



