Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


«Հուսով եմ` բամբասանքերը մինիմալ կլինեն». Լիլիթ Քոչարյանը՝ «Մոռացված կանգառը» հեռուստասերիալում գլխավոր դերի եւ Բեն Ավետիսյանի մասին

LIFE

NEWS.am STYLE-ը գրում է.

Ռեժիսոր Վահե Սայանի նոր՝ «Մոռացված կանգառը» հեռուստասերիալը սեպտեմբերի առաջին կեսից արդեն կլինի եթերում: Ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորում է Բեն Ավետիսյանը։ Հեռուստասերիալում նկարահանհվել է նաեւ Շուշաննա Թովմասյանը, սակայն այս անգամ՝ ոչ Բենի հերոսի սիրելիի կերպարում: Այս ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորում է գովազդներից եւ տեսահոլովակներից հայտնի դերասանուհի Լիլիթ Քոչարյանը: NEWS.am STYLE-ը զրուցել է Լիլիթի հետ առաջին անգամ գլխավոր հերոսուհու կերպարով հանդես գալու, Բեն Ավետիսյանի հետ աշխատելու եւ այլ թեմաների շուրջ.

Լիլիթքեզ հեռուստադիտողը տեսել է տեսահոլովակներումգովազդներումբայցհեռուստասերիալի գլխավոր հերոսուհու դեռեւս չէիր մարմնավորելԻնչպե՞ս ստացար«Մոռացված կանգառը» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը:

Առաջարկը ստացել եմ ռեժիսոր Վահե Սայանից։ Համագործակցելու ցանկություն վաղուց կար, բայց ինչ-ինչ պատճառներով չէր ստացվում։ Այս անգամ ստացվեց, ինչի համար շատ ուրախ եմ, ինչպես նաեւ շնորհակալ վստահության համար։ Ամեն գնով կաշխատեմ արդարացնել եւ՛ անձնակազմի, եւ՛ հեռուստադիտողի սպասելիքները:

Հե՞շտ համաձայնվեցիր նկարահանվել հեռուստասերիալում:

Այո, շատ մեծ սիրով եմ համաձայնվել, քանի որ առաջին անգամ եմ մարմնավորելու հեռուստասերիալում հերոսուհու կերպարը, ինչը շատ պարտավորեցնող է:

Մի փոքր կպատմե՞ս  հերոսուհուդ մասին 

Նրա անունը Նանե է: Հերոսուհին խենթ, համարձակ եւ, կարելի է ասել, արկածային կերպար է, որը հանդիպելով տարբեր խոչընդոտների՝ շարունակում է պայքարել սիրո համար` դեմ ելնելով բոլորին։ Հետագա զարգացումների մասին ավելի մանրամասն կտեղեկանաք ընթացքում:

Որքանո՞վ է քեզ հոգեհարազատ այդ կերպարը:

Կերպարը շատ հոգեհարազատ է, ինչը որոշ չափով կօգնի աշխատել եւ ավելի մոտ լինել այն կերպարին, որը ցանկացել են ստեղծել:

Ե՞րբ են սկսվել նկարահանումներըԻնչպիսի՞ն է գրաֆիկը, հարմարվե՞լ ես:

Նկարահանումները սկսվեցին հուլիս ամսվա վերջին, գրաֆիկը խիտ է, բայց ամեն կերպ հարմարեցնում ենք միմյանց: Այո, հարմարվելը խնդիր չի եղել։

Դերասանական կազմից ո՞ւմ հետ ես արդեն մտերմացել:

Դերասանական կազմից առանձնացնել որեւէ մեկին չեմ կարող, բոլորի հետ էլ շփվելը հեշտ է եւ հաճելի։ Կազմը լավագույն դերասաններից է ընտրված:

Խաղընկերդ Բեն Ավետիսյանն էԻ՞նչ կասես նրա մասինհե՞շտ եք աշխատումմիասին:

Բենի հետ աշխատելը բավականին հեշտ է, նկարահանումների ընթացքում հարկ եղած ժամանակ խորհուրդներ է տալիս, ինչը բավականին օգնում է, եւ ես դա գնահատում եմ:

Բենը շատ երկրպագուհիներ ունի, եւ նրանցից շատերը, երբ նրա կողքին որեւէխաղընկերուհի են տեսնում, կամ սիրավեպ են վերարգրումկամ էլսկսում են փնովել տվյալ աղջկան :) Մտավախություն չունե՞սոր կհայտնվես նման խոսակցություններիկիզակետում:

Դա արդեն հասցրել եմ նկատել:) Մտավախություն չունեմ, քանի որ դեպքեր կան, որոնցից անհնար է խուսափել, ուղղակի պետք է հեռուստադիտողն էլ փորձի տարանջատել խաղը իրականությունից:

Առհասարակսերիալների դերասաններին հաճախ ասոցացնում են իրենցկերպարների հետտարբեր բամբասանքներ են հյուսում...Ինչպե՞ս ես վերաբերվումհայտնի լինելու այդ կողմին:

Դե, հուսով եմ՝ բամբասանքերը մինիմալ կլինեն: Հայտնի լինելու մասին ոչինչ ասել չեմ կարող :)

Մի փոքր քո մասին կպատե՞սԲացի նկարահանումներիցէ՞լ  ինչ նախասիրություններունես:

Պատմեմ :) Ավարտել եմ ՀԱՊՀ-ի տեղեկատվական տեխնոլոգիայի բաժինը։ Այժմ զբաղվում եմ վեբ ծրագրավորմամբ: Նախասիրություններս բավականին շատ են, որոնցից այս պահին կառանձնացնեմ հրաձգությունը, ձիավարությունը եւ լուսանկարչությունը:

Սյունե Առաքելյան

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience