Լիոնել Մեսին՝ «Ռեալին» ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստ
SPORT«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դարձել է Մադրիդի «Ռեալին» ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը: Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում Մեսին խփեց իր 24-րդ գոլը Արքայական ակումբին եւ այդ ցուցանիշով գերազանցեց լեգենդար հարձակվող Տելմո Սարային, որը 1940-1955 թվականներին հանդես է եկել Բիլբաոյի «Աթլետիկում»:
Մեսին կարիերայի ընթացքում 35 անգամ է խաղացել «Ռեալի» դեմ: Նա 16 անգամ Արքայական թիմի դարպասը գրավել է Իսպանիայի առաջնությունում, 6 անգամ՝ Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպումներում, 2 անգամ՝ Չեմպիոնների լիգայում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



