Նեյմար. Մարդիկ մտածում են, որ Բարսելոնայից հեռանալը նման է մահվան, սակայն դա այդպես չէ
SPORTԿատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Նեյմարը հայտնել է, որ չի զղջում ֆրանսիական ՊՍԺ տեղափոխվելու մասին։ Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի՝ «Գենգամի» հետ իր նորամուտի խաղում բրազիլացին դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
«Մարդիկ մտածում են, որ Բարսելոնայից հեռանալը նման է մահվան, սակայն դա այդպես չէ։ Ընդհակառակը, ավելի ողջ եմ, քան երբևէ։
Գիտեի, որ շատ բարդ է լինելու հեռանալ «Բարսելոնայից», սակայն ՊՍԺ-ում ինձ երջանիկ եմ զգում»,- Նեյմարի խոսքը մեջբերում է «Marca»-ն։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Նեյմարի համար վճարել է ռեկորդային 222 միլիոն եվրո։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



