Զբոսաշրջիկը Լաս Վեգասի խաղատներից մեկում 3 դոլար խաղադրույքով 11.8 մլն է շահել
SOCIETYԱՄՆ Կալիֆորնիա նահանգի բնակիչ Ռոդոլֆո Տ.-ն Լաս Վեգասի խաղատներից մեկն այցելելուց հետո միլիոնատեր է դարձել:
Ինչպես նշում է ktnv.com-ը, տղամարդը 3 դոլար խաղադրույք կատարելու արդյունքում շահել է 11.8 մլն դոլար:
Նա կարճ ժամանակով մտել է Fremont հյուրանոցի խաղատուն ու որոշել ավտոմատով խաղալ:
Հետաքրքրական է, որ Megabucks կոչվող ավտոմատի դեպքում առավելագույն խաղադրույքի չափը եղել է 3 դոլար: Մի քանի փորձից հետո էկրանին գրվել է խոշոր շահման մասին:
Աղբյուրը մանրամասնում է, որ խաղատան տերերն արդեն տվել են չեքը: Նրանք նաև նշել են, որ Fremont-ի գոյության 60-ամյա պատմության ընթացքում ոչ ոք այդքան մեծ գումար չէր շահել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



