«Խոսրովի անտառ»-ում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
SOCIETY«Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհը մարելու համար ժամը 17:00-ի դրությամբ 63 փրկարար, ՀՀ ՊՆ 124 զինծառայող. 19 բնապահպան, անտառտնտեսության 40 աշխատակից իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: Նախնական տվյալների համաձայն ՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք:
ՌԴ ԱԻՆ-ը հրդեհաշիջման աշխատանքների նպատակով Հայաստան է ուղարկում «Իլ 76» ինքնաթիռը: Այն Էրեբունի օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 19:20-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



