Տոնոյանը հերքել է Խոսրովի արգելոցում հազարավոր հեկտար անտառների այրվելու մասին լուրերը
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հերքում է մամուլում տարածված այն լուրերը, թե «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի հետևանքով հազարավոր հեկտար անտառներ են այրվել: Ինչպես հաղորդոմ է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին նախարարը նշեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցում լրագրողների հետ զրույցում:
«Հրապարակվող նման տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»,- նշեց Տոնոյանը:
Նախարարը նաև հերքեց տարածված լուրերը, թե հրդեհի հետևանքով անտառի կենդանիները իջել են հարակից գյուղերը:
Դավիթ Տոնոյանը շեշտեց, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը թռիչք կիրականացնի օգոստոսի 15-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



