Ոսկե շղթա և ադամանդե քարերով ոսկե խաչ կողոպտողներից մեկը հայտնաբերվել է
SOCIETY Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել Երևանի Զավարյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկի մոտ անհայտ անձի կողմից քաշել-պոկելու միջոցով 1970 թվականին ծնված Անահիտ Հ.-ի պարանոցի ոսկե շղթան և ադամանդե քարերով ոսկե խաչը բացահայտ հափշտակելու մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1993 թվականին ծնված Սամվել Հ.-ն` քննությամբ դեռևս չպարզված երկու անհայտ անձանց հետ:
Սամվել Հ.-ն կալանավորված է:
Քայլեր են ձեռնարկվում անհայտ անձանց ինքնությունը պարզելու ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



