«Երևանյան ամառ 2017». մանկական համերգային ծրագիր՝ Նուբարաշեն վարչական շրջանում
SOCIETYԵրևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Կենտրոնական զբոսայգու հարակից տարածքում տեղի է ունեցել «Գունագեղ ամառ Նուբարաշենում» մանկական համերգային ծրագիրը:
Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել Նուբարաշենի մարզամշակութային կենտրոնի սաները, ինչպես նաև հայտնի և սիրված պատանի երգիչ-երգչուհիներ: Ուրախ տրամադրություն են ապահովել նաև հետաքրքիր խաղ-մրցույթները:
«Գունագեղ ամառ Նուբարաշենում» միջոցառման նպատակը ամառային արձակուրդը մայրաքաղաքում անցկացնող երեխաների առօրյան առավել հետաքրքիր և բովանդակալից դարձնելն էր:
Հիշեցնենք, որ «Երևանյան ամառ 2017» ծրագրով նախատեսված միջոցառումները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կշարունակվեն մինչև օգոստոսի 31-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



