Ադրբեջանի բյուջեում 354,9 մլն մանաթի ճեղքվածք է առաջացել
ECONOMICS2017-ի հունվար-հուլիսին Ադրբեջանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 9 մլրդ 410,7 մլն մանաթ, ծախսերը` 9 մլրդ 765,6 մլն մանաթ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի ֆինանսների նախարարության հաղորդմամբ` այդ երկրի բյուջեում առաջացած ճեղքվածքը ընթացիկ տարվա հունվար-հուլիսին կազմել է 354,9 մլն մանաթ:
Ադրբեջանը նավթի համաշխարհային գների և պահանջարկի նվազման հետևանքով հայտնվել է տնտեսապես անկայուն վիճակում:
Ադրբեջանում, որի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին, մոտ տարիներին զգալի տնտեսական կայունացում չի սպասվում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



