Հանրապետությունում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
SOCIETYՀանրապետությունում օգոստոսի 16-ին եւ 17-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, օգոստոսի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-ին կնվազի 3-4 աստիճանով, 18-ին նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում օգոստոսի 16-ին՝ երեկոյան ժամերին, օգոստոսի 17-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օգոստոսի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



