Զիդան. 5 հանդիպումը շատ է, Ռոնալդուի որակազրկման հետ կապված ինչ-որ բան է կատարվում
SPORTՄադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի որակազրկումը հինգ խաղով:
«Բոլորս էլ տխրել ենք, որ հինգ խաղ չենք տեսնելու Ռոնալդուին խաղադաշտում: Չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել մրցավարության գործողությունների վերաբերյալ, բայց երբ տեսնում ես, թե ինչ է տեղի ունեցել եւ հինգ խաղով որակազրկումը, հասկանում ես, որ ինչ-որ բան այստեղ կատարվում է»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում Ռոնալդուն երկրորդ դեղին քարտից եւ հեռացումից հետո հրել էր մրցավարին: Նա բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ պատասխան հանդիպումն ու Իսպանիայի առաջնության առաջին չորս տուրերը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



