Ալեքսանդր Գրիգորյանը մոտ է Մոսկվայի «Արարատ»-ը գլխավորելուն
SPORTՀայազգի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հնարավոր է դառնա Մոսկվայի «Արարատ»-ի գլխավոր մարզիչը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Championat.com-ը: Գրիգորյանն օգոստոսի 14-ին այցելել է «Արարատ»-ի գրասենյակ և քննարկել համագործակցությանն առնչվող հարցեր: Լուրը հաստատել է նաև «Արարատ»-ի փոխնախագահ Անդրանիկ Քերոբյանը:
Գրիգորյանն օրերս է լքել Մախաչկալայի «Անժի»-ի մարզչական ղեկը, իսկ հուլիսի վերջերից Սերգեյ Բուլատովը դադարել է լինել «Արարատ»-ի գլխավոր մարզիչը՝ ընտանեկան պատճառներով:
Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի մեկնարկային 4 տուրի հետո մոսկովյան թիմը 10 միավորով Կենտրոնական գոտու առաջատարներից է: Նույնքան միավոր ունի նաև «Օրենբուրգ»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



