Թիլսերոնն ԻՊ-ին մեղադրել է եզդիների, քրիստոնյաների և մահմեդական-շիիթների ցեղասպանության մեջ
INTERNATIONAL NEWSԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է կրում եզդիների, քրիստոնյաների և մահմեդական-շիիթների ցեղասպանության համար: «ԻՊ գրոհայինները շարունակում են հետապնդել տարբեր հավատքների ներկայացուցիչներին: Ակնհայտ է, որ ԻՊ-ն պատասխանատվություն է կրում եզդիների, քրիստոնյաների և մահմեդական-շիիթների ցեղասպանության համար այն շրջաններում, որոնք եղել կամ շարունակում են մնալ գրոհայինների վերահսկողության ներքո»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասել է Թիլերսոնը՝ ներկայացնելով պետքարտուղարության` աշխարհում կրոնական ազատությունների մասին ամենամյա զեկույցը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



