«Հրապարակ». Սիրուշոն տեսահոլովակ է նկարահանել Վերնիսաժում, ապա 40 հազարական դրամ բաժանել առևտրականներին
SOCIETY«Հրապարակ»-ը գրել է. «Կիրակի օրը երգչուհի Սիրուշոն տեսահոլովակ է նկարել Վերնիսաժում։ Ողջ օրը տեսանկարահանող խումբն աշխատել է այստեղ՝ երգչուհին երգել-պարել է Վերնիսաժի առևտրականների հարևանությամբ։ Նկարահանումը հայկական գորգերի ու կարպետների ֆոնի վրա է կատարվել։
Այնպես, որ գորգ ու կարպետ վաճառողներն այդ օրը չեն կարողացել առևտուր անել։ Առևտրականներին, սակայն, շատ է դուր եկել և երգը, և հոլովակը, և հատկապես երգչուհու առատաձեռնությունը, որն օրվա վերջում մոտ 10-12 հոգու, որոնց խանգարել է այդ օրն առևտուր անել, գումար է բաժանել՝ 40 հազարական դրամ, ինչից առևտրականները շատ գոհ են մնացել»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



