Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայում կալանավորված ֆրանսիացի լրագրողի թեմայով
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և իր մտահոգությունը հայտնել Թուրքիայի տարածքում կալանքի տակ պահվող ֆրանսիացի լրագրող Լուպ Բուրոյի վերաբերյալ:
Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը, Մակրոնը հույս է հայտնել, որ ֆրանսիացի լրագրողը մոտ ապագայում կարտահանձնվի Ֆրանսիային:
Երկու նախագահները պայմանավորվածություն են ձեռք բերել այս հարցով կրկին քննարկում ունենալ մյուս շաբաթ:
Նշենք, որ լրագրող Լուպ Բուրոն ձերբակալվել էր թուրք-սիրիական սահմանին գտնվող Շըրնաք նահանգում. Թուրքիան նրան մեղադրում է երկրում ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանն աջակցելու, ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու համար:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



