Հայաստանում սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 23-ը
SOCIETYՀայաստանի կառավարության որոշմամբ 2017 թվականի սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2017 թվականի սեպտեմբերի 23-ը` շաբաթ օրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության՝ օգոստոսի 17-ի նիստի օրակարգում: Նախագծի հիմնավորման համաձայն, «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել քաղաքացիներին` Խաչվերացի` սեպտեմբերի 17-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածներից:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



