Թուրքիայում փրկել են նավակով Ռուսաստան գնացող Ռումինիայի քաղաքացուն
INTERNATIONAL NEWSԹուրք նավաստիները Բոսֆորում փրկել են Ռումինիայի քաղաքացուն, ով ցանկացել է նավակով գնալ Ռուսաստան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռումինիայի 51-ամյա քաղաքացի Շիրազի Մարիանը ուժեղ ալեկոծության պայմաններում կորցրել է նավակի կառավարումը, և փրկարարական ծառայությունը հասցրել է փրկել նրան:
Յասիի համալսարանի գիտնական Շիրազի Մարիանը, գնալով ծովային ճանապարհորդության, ցանկացել է մարմնի վրա ամրացված հատուկ չափիչների միջոցով պարզել էքստրեմալ պայմանների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:
Մարիանը ճանապարհորդությունը սկսել է մոտ մեկ շաբաթ առաջ: Թուրքիայից հետո նրա հաջորդ կանգառը լինելու է Վրաստանը: Սպասվում է, որ նա ընդհանուր առմամբ կհաղթահարի 4 հազար կմ ճանապարհ:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



