Ռուսական օդանավը «Խոսրովի անտառի» հրդեհաշիջման նպատակով իրականացրել է տասներորդ թռիչքը
SOCIETYՌուսական օդանավը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհաշիջման նպատակով օգոստոսի 16-ին, ժամը 17:38-ին իրականացրել է տասներորդ թռիչքը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ժամը 08:33-ին ռուսական «ԻԼ-76»-ն իրականացրել է յոթերորդ, 13:53-ին՝ ութերորդ, 16:12-ին՝ իններորդ թռիչքը:
Ժամը 14:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված էին 76 փրկարար ծառայող, որից 48-ը՝ հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 100 զինծառայող և անտառտնտեսության 55 աշխատակից:
Ժամը 11:43-ին տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառի արգելոցում առկա են 4-5 ծխացող օջախներ:
Դեպքի վայր է մեկնել 24 հրշեջ-փրկարար, ովքեր իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



