Ջրափրկարարներն օգնություն են ցուցաբերել Ծովագյուղի լողափից դուրս բերված տղամարդուն
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 16-ին, ժամը 15:52-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի մոտ գտնվող լողափում ջրից դուրս են բերել խեղդվող տղամարդու. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ջրափրկարարները տեղի ուժերով դուրս բերված տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն. վերջինս (Է. Պ.) շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



