Ինքնասպանություն Երեւանում. երիտասարդը Կիեւյան կամրջից իրեն ցած է նետել
SOCIETYԱյսօր՝ օգոստոսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիեւյան կամրջից քաղաքացի է ցած նետվել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները Կիեւյան կամրջի տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի:
Ընթերականների ներկայությամբ նրա տաբատի գրպանում հայտնաբերել են Երեւան քաղաքի Պարույր Սեւակ փողոցի բնակիչ, 23-ամյա Գեղամ. Ն.ի անվամբ անձնագիր:
Փաստի առթիվ ավագ քննիչ Խ. Բալասանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, ինչպես նաեւ՝ արդյոք անձնագրում հանդիսացող քաղաքացին է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



