Yerevan, 29.March.2026,
00
:
00
BREAKING


«Ժողովուրդ». Արդյո՞ք հայոց բանակում որևէ մեկը կարող է չսափրված մտնել զինվորների մեջ, «դուխ տալ» և տեղեկատվական արտահոսք կազմակերպել

SOCIETY

««Արդեն տևական ժամանակ է, ինչ կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը սոցիալական ցանցում հրապարակում է տեղեկություններ հայ-ադրբեջանական, ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի և, առհասարակ, ռազմական գործողությունների մասին: Ընդ որում, այդ տեղեկությունները երբեմն ուղեկցվում են լուսանկարներով և տեսանյութերով:

 Ավելին՝ հաճախ, մինչ ՀՀ ՊՆ լրատվական բաժինը կհայտնի, թե սահմանում ինչ իրավիճակ է, և քանի զոհ ունի հակառակորդը, Ա. Զաքարյանը սոցիալական ցանցում արդեն հրապարակում է իր տեղեկությունները: Դրանից հետո նոր ՊՆ-ն պաշտոնական հայտարարություն է տարածում՝ գրեթե նույն տեղեկությունը հրապարակելով: Դատելով այս համընկումներից, ամենայն հավանականությամբ, վերջինիս գործողությունները համաձայնեցված են ԼՂՀ ՊԲ-ի եւ ՀՀ Պն-ի հետ: Եթե այդպես է, ապա զարմանալի է ՊՆ-ի գործելաոճը. ինչո՞ւ է վստահում մի քաղաքացու, որը ԱՄՆ-ում կալանավորված է եղել, ինչո՞ւ է թույլ տալիս նրան գնալ, զինվորների հետ առաջնագծում ճաշել, ինֆորմացիա հավաքել, նկարել եւ հրապարակել: Արդյո՞ք նա ունի զինվորական այն աստիճանը, որ իրավունք ունի բանակային գաղտնիքների տիրապետել: Արդյո՞ք հայոց բանակում որեւէ մեկը կարող է չսափրված մտնել զինվորների մեջ ու «դուխ տալ»: Չէ՞ որ սահմանն այն նուրբ ու զգայուն տեղն է, որտեղ ցանկացած տեղեկության արտահոսք կարող է մեր երկրի համար ողբերգական հետեւանքներ ունենալ: Ի վերջո, ՀՀ ՊՆ-ն ունի լրատվական մի ողջ վարչություն, որտեղ աշխատողները վարձատրվում են ՀՀ պետբյուջեից: Ու եթե նրանք չեն կարողանում անհրաժեշտ լրատվական արտահոսքն ապահովել, նաեւ ոչ պաշտոնական խողովակներով, ապա նշանակում է՝ ՊՆ-ն քարոզչական դաշտում լրջագույն խնդիրներ ունի, ցավոք:

 Այս կարեւոր թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը նախ զրուցեց Ա. Զաքարյանի հետ, ով հստակ բացատրեց, որ իր հրապարակումների հետ կապված ՀՀ ՊՆ եւ Արցախի ՊԲ պատասխանատու չեն. «Ես պաշտոնատար անձ չեմ, հրապարակում եմ իմ ֆեյսբուքյան էջում: Ծանոթ լինելով օրենքներին՝ ինքս եմ որոշում՝ ինչը կարելի է հրապարակել, ինչը՝ չէ: Իմ այս հրապարակումները համաձայնեցված չեն»: Նկատենք, որ «շարքային Զաքարյանի» հրապարակումները բլոգային, ժամանցային ու նաեւ մի քանի լրատվական կայքեր՝ որպես վերջին ճշմարտություն, տեղադրում են ու տարածում: Ա. Զաքարյանի խոսքով՝ ՊՆ իրեն չի հովանավորում, ինքն է կազմակերպում օժանդակ օգնություն սահմանապահներին. «Իմ հայտարարությունների ողջ պատասխանատվությունը իմ վրա է, դրանք պաշտոնական հայտարարություններ չեն, իսկ ինչ վերցնում են լրատվամիջոցներն ու տարածում, դրա համար էլ պատասխանատու չեմ: Ես այստեղից-այնտեղից ինֆորմացիա չեմ դնում բանակի մասին,  շփվում  եմ բոլոր հետ, եւ այն, ինչ անում ենք, առաջնագծում ենք անում եւ այդ ինֆորմացիան օգտագործում եմ մեր ազգի համար»:

 Ինչպե՞ս է ՊՆ-ի հետ իր գործունեությունը չհամաձայնեցնող մի անձնավորություն հասնում առաջնագիծ: «Ժողովուրդ»-ի այս հարցին պարոն Զաքարյանը պատասխանեց. «Ամեն մարդ չի կարող ինքնաբուխ գնալ առաջնագիծ: Այն հանաձայնեցվում է Պն-ի հետ, եւ ես «ՕԺանդակ օգնություն բանակին» նախաձեռնության շրջանակում ապրանք եմ տանում եւ առաջնագծից տեղեկություններ հրապարակում»: Այսպիսով, պարզվում է, որ ՀՀ ՊՆ-ն կոնկրետ գործարքի մեջ է նախաձեռնության ղեկավարի հետ: Եւ այստեղ եւս բազմաթիվ հարցեր են առաջանում՝ ինչո՞ւ է ՊՆ-ն վստահում շարքային Զաքարյանին»»,–գրում է թերթը։

 Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards