PKK-ն թուրքական Հաքքարիում մեքենա է պայթեցրել անվտանգության վարչության շենքի դիմաց
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) հոկտեմբերի 21-ի գիշերը պայթուցիկով բեռնավորված մեքենա է պայթեցրել անվտանգության վարչության շենքի դիմաց:Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Պայթյունից հետո քուրդ զինյալները սկսել են կրակել շենքի ուղղությամբ: Կատարվածի հետևանքով մեծապես տուժել է անվտանգության վարչության շենքը, սակայն մարդկային կորուստներ չեն գրանցվել:
Թուրքական իրավապահ մարմինների կողմից պատասխան գործողությունների անցնելու հետևանքով քուրդ զինյալները մթության մեջ կարողացել են փախչել: Նրանց հայտնաբերելու նպատակով սկսել է լայնամասշտաբ գործողություն:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



