Մարզաառողջարանային ճամբարներում ամառային հանգիստն է անկացրել 1215 երեխա
SOCIETYԵրևանաբնակ զոհված և հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 1215 երեխա ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հունիսի 19-ից երեք հերթափոխով իրենց ամառային հանգիստն են անցկացրել Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային ճամբարներում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վարչական շրջանների ղեկավարները և քաղաքապետարանի պատասխանատուները այդ ժամանակահատվածում պարբերաբար այցելել են ճամբարներ՝ ծանոթանալու երեխաների առօրյային և հանգստի պայմաններին:
Նշենք նաև, որ երեխաներին բաժանվել է մարզական պարագաներ և մարզահագուստ: Նրանց փոխադրումը կատարվել է հարմարավետ ավտոբուսներով, որոնց, անվտանգությունն ապահովելու նպատակով, ուղեկցել է Ճանապարհային ոստիկանությունը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



