Մահվան նպաստի համար հարազատները դիմում կարող են ներկայացնել ցանկացած տարածքի ծառայություն
SOCIETYՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման մեջ կատարվեցին փոփոխություններ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը գործադիրի նիստում նշեց, որ նախատեսվող փոփոխությունն իրավակիրառ բնույթի է:
«Փոփոխությունը վերաբերում է կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստի վճարման և մահվան դեպքում չստացած թոշակը ստանալու համար դիմում ներկայացնելու ընթացակարգին: Եթե նախկինում դիմումը կարող էր ներկայացվել միայն հաշվառման վայրի ծառայություն, այժմ կարող են ցանկացած տարածքում գտնվող համապատասխան ծառայությունում դիմում ներկայացնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Պետրոսյանը՝ ավելացնելով, որ նախագիծը քննարկվել և հավանության է արժանացել շահագրգիռ գերատեսչությունների կողմից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



