Լողափնյա վոլեյբոլի պատանեկան թիմերը կմասնակցեն Եվրոպայի միջմայրցամաքային գավաթի խաղարկությանը
SPORTՀայաստանի լողափնյա վոլեյբոլի պատանիների հավաքականը կմասնակցի մինչեւ18 տարեկանների Եվրոպայի միջմայրցամաքային գավաթի խաղարկությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Էստոնիայում կայանալիք գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայացնեն Արման Միսկարյան-Ռազմիկ Հակոբյան և աղջիկների՝ Վերոնիկա Կոշկարյան-Սվետլանա Մարգարյան զույգերը:
Միսկարյան-Հակոբյան զույգի մրցակիցները կլինեն Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Լիտվայի և Էստոնիայի ընտրանիները: Աղջիկների մրցակիցները` Մակեդոնիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Լիտվայի և Էստոնիայի թիմերը:
Առաջին և երկրորդ տեղերը գրաված թիմերը կպայքարեն պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգրի համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



