Ռաուլ. Ռոնալդուն 6 տարում «Ռեալի» համար արեց ավելին, քան ես՝ 20 տարում
SPORTՄադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսը գովեստի խոսքեր է ասել Արքայական ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին:
«Այն, ինչ անում է Ռոնալդուն, աներեւակայելի է: Մեկ մրցաշրջանում միջինը խփելով 50 գոլ՝ Ռոնալդուն 6 տարում ավելին արեց «Ռեալի» համար, քան ես՝ 20 տարում: Հուսով եմ՝ նա կշարունակի նույն ոգով եւ Արքայական ակումբին կօգնի նվաճել տիտղոսներ»,- ամերիկյան «Նյու Յորք Կոսմոսի» հարձակվող Ռաուլի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Ռաուլը «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուն է եւ 323 գոլ է խփել մադրիդյան ակումբում: Այդ ցուցանիշով Ռոնալդուն նրան զիջում է ընդամենը 10 գոլ:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



