Երևանի քաղաքապետարանը մեկ շաբաթում ստացել է «Թեժ գծի» 354 հեռախոսազանգ
SOCIETYԵրևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով օգոստոսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 354 հեռախոսազանգ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 296-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 58 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 109 հեռախոսազանգ, որոնցից 94-ին լուծում է տրվել, իսկ 15-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



