Լոնդոնում այրվող բազմահարկ շենքի կադրերը հրշեջների շրջանում հոգեբանական տրավմայի պատճառ են դարձել
INTERNATIONAL NEWSԼոնդոնում բարձրահարկ շենքի այրվելու կադրերը հեռուստատեսությամբ ցուցադրելուց հետո ավելի մեծ թվով թոշակառու հրշեջներ են դիմել բժիշկներին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով բրիտանական The Fire Fighters Charity բարեգործական կազմակերպությունը, որը հրշեջ ծառայության աշխատակիցներին աջակցություն է ցուցաբերում։
Նրա տվյալներով՝ Grenfell Tower –ի ողբերգությունից հետո ամբողջ երկրում ավելացել է թոշակի անցած հրշեջների՝ բժիշկներին դիմելու թիվը։ Նրանք բողոքել են իրենց հոգեկան վիճակից։
The Fire Fighter's Charity-ն ծավալված իրադրությունը լուրջ է համարում՝ նշելով, որ նման խանգարումների հետեւանքները երկարաժամկետ ազդեցություն են ունենում հրշեջի եւ նրա ընտանիքի վրա։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



