Ոսկեվանցիներն արդեն 20 օր է՝ չեն կարողանում հավաքել վտանգավոր տարածքում գտնվող ցորենի դաշտի բերքը
SOCIETYՏավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչներն արդեն 20 օր է՝ չեն կարողանում հավաքել վտանգավոր տարածքում գտնվող ցորենի դաշտի բերքը։ Այսօր՝օգոստոսի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ոսկեվանի ղեկավար Սերյոժա Ալեքսանյանը։ Նա նշեց, որ խնդրի մասին տեղեկացրել են կառավարությանը, այս պահին սպասում են կառավարության որոշմանը:
Հուլիսի 28-ին հակառակորդը կրակել էր հացահատիկի դաշտում աշխատող կոմբայնի վրա, բարեբախտաբար, կոմբայնավար Համբիկ Գրիգորյանին հաջողվել է թաքնվել թփերի հետեւում եւ խուսափել հակառակորդի գնդակից: Հաջողվել է նաեւ գիշերով դաշտից դուրս բերել կոմբայնը: Ցորենի դաշտը մոտ 2 հեկտար է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



