Տավուշի մարզում այրված մեքենայում մահացած տղամարդը պայմանագրային զինծառայող էր
SOCIETYՏավուշի մարզում այսօր՝ օգոստոսի 17-ին, այրված մեքենայի մեջ մահացած հայտնաբերված տղամարդը պայմանագրային զինծառայող էր։ Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը։ Վարդան Հրաչիկի Գրիգորյանը 32 տարեկան էր, ըստ գյուղապետի, մեկ երեխայի հայր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 17:00-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ավտոճանապարհին այրված ավտոմեքենայում հայտնաբերվել է դի: Մոխրակույտի վերածված ВАЗ 2106 մակնիշի մեքենայում հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ՝ 32-ամյա Վարդան Գրիգորյանի մոխրացած դին։
Մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է ընթանում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



