Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


Ազատ վարքով հայտնի 3 թագուհիներ, ովքեր թքած են ունեցել պայմանականությունների վրա

LIFE

Բարձր էթիկետի կանոնները հիմնականում սահմանափակում են թագավորների և թագուհիների վարքի որոշ ազատություններ: Պատմությանը հայտնի 3 թագուհիների, որոնք՝ որպես սովորական կանայք, սիրել են, սխալվել, ուրախացել, տխրել…

 

Կարոլինա Բրանսուիկ-Վոլֆենբյութել

Image result

Ուելսի արքայազնի զարմուհին՝ Կարոլինա Բրանսուիկ-Վոլֆենբյութելը, ամուսնացած էր Գեորգ Երրորդ թագավորի որդու՝ արքայազն Գեորգի հետ, որը հայտնի էր իր սանձարձակ վարքով: Սիրային արկածներով հայտնի արքայազնը հենց աուսության օրը բացահայտ խոստովանել էր կնոջը, որ ողջ կյանքում սիրելու է տիկին Ֆիցգերբերտին, որ իր նախկին սիրուհին էր եղել:

Գեորգիի և Կարոլիայի դստեր՝ Շառլոտայի ծնունդից հետո, չնայած Գեորգ Երրորդ թագավորի հորդորներին, զույգը ամուսնալուծվեց: Կարոլինան տեղափոխվեց Բլեքհիթ, որտեղ սկսեց երեկույթներ կազմակերպել և հաճախ «առանձնանալ երիտասարդ տարփածուների հետ»:

Խոսակցություններ էին պտտվում նույնիսկ, որ նա անբարո կապի մեջ է իր ոչ պակաս ազատ վարքով հայտնի ոմն լեդի Դուգլասի հետ:

1806թ. արքայադստեր անպատշաճ վարքով սկսեց զբաղվել հատուկ հանձնաժողովը: Կարոլինան ստիպված էր եկարատև ճամփորդության մեկնել Եվրոպայով մեկ՝ իր հետ որպես ուղեկիցներ վերցնելով մի քանի երիտասարդների:

 

Քրիստինա Շվեդուհի

Image result

Քրիստինան ցանկանում էր լինել թագուհի, որը կփոխեր պատմության ընթացքը և ում կարծիքի հետ հաշվի կնստեին ոչ միայն իր սեփական թագավորության սահմաններում, այլև ողջ Եվրոպայում: Քրիստինայի հայրը մահացել է առանց տղա ժառանգ թողնելու և Քրիստինան դարձել է Շվեդիայի օրինական թագուհին:

1654 թվականին, 22-ամյա կառավարումից հետո նա ետ է կանգնել թագից ի օգուտ իր զարմիկի, ինչից հետո տղամարդու հագուստով կաթոլիկություն է ընդունել և ուղևորվել մայրցամաք: Նրա պահվածքը այդ տարիներին շոկային էր: Նա հայհոյում էր ինչպես ծովահենը, հագնվում տղամարդու պես, իսկ երբ երբեմն կիսաշրջազգեստ էր հագնում, չէր ամաչում ոտքերը բարձրացնելուց այնքան, որքան իրեն է հարմար: Քրիստինան խիզախ կատակներ էր անում և նույնիսկ թույլ էր տալիս տարածվել ասեկոսեների իր սեռական շեղվածությունների մասին: Քրիստինան նաև վիրավորում էր հավատացյալների զգացմունքները և վաստակել էր եկեղուցը բոլորովին ոչ լավ վերաբերմունքը իր հանդեպ, ինչը նրան ամենևին չէր հուզում:

 

Մարիա II, Անգլիայի թագուհի

Image result

Եթե հավատանք այն շշուկներին, որ Վիլհելմ Օրանացին բիսեքսուալ էր, ապա կնոջ հարցում նրա բախտը բերել է, քանի որ Մարիան այրվում էր կանանց հանդեպ տածած կրքից:

Մարիան մեծացել է Ռիչմոնդյան պալատում բացառապես կանացի միջավայրում: Մարիան էժանագին սիրավեպեր է ունեցել, իսկ 12 տարեկանում նամակագրություն է սկսել 20-ամյա Ֆրանսես Էպսլիի հետ, ում դիմում էր «թանկագին ամուսնյակ»: Աղջիկներն իրենց համար անուններ էին մտածել՝ Կլորինա և Օրիլիա:

Կլորինան (Մարիա) գրում էր «սիրելի, սիրելի, սիրելի, սիրելի» Օրիլիային (Ֆրանսես). «Ախ, եթե ցանկանում ես կգրեմ քեզ, թե ինչքան շատ եմ քեզ սիրում, բայց ինչ է դու կասկածու՞մ ես: Ես իմ զգացմունքների բավականաչափ ապացույցներ եմ քեզ տվել: Եթե դա բավարար չէ, ես մեծ հաճույքով կմեռնեմ, որպեսի դու հավատաս իմ սիրուն սիրելի, թանկագին իմ ամուսին: Եթե ես ունենայի անքան կյանք, ինչքան որ մազ կա իմ գլխին, ես կտայի այդ բոլորը, կտայի քսան անգամ ավելին միայն թե բավարարեմ քեզ… Դու իմ սիրտն ես, իմ հոգին, այն, ինչ ինձ կարող է նվիրել երկինքը: Սիրում եմ քեզ սիրով՝ անհայտ ցանկացած տղամարդու… Ամենամեծ երջանկությունն ինձ համար՝ ոտքերիդ հողը համբուրել, լինել քո հավատարիմ շունը, ցանցով բռնված ձուկը, վանդակում փակված թռչունը…»

Բայց 15 տարեկանում Մարիան ստիպված էր ամուսնանալ Վիլհելմի հետ: Նա գեղեցիկ էր և վսեմ, իսկ ամուսինը, հակառակը՝ նիհար և գունատ: Հարսանիքին Մարիան հազիվ էր զսպում արցունքները: Ամուսնական առաջին գիշերը բաց էր, ինչպես անցկացվում էր այդ ժամանակներում: Կառլ II-ը ոգևորում էր Վիլհելմին. «Առաջ, զարմիկ: Անցիր գործի»:

Այնուամենայնիվ ամուսնությունից հետո Մարիան հաճախ չէր տեսնում Վիլհելմին,սակայն երբ նա հայտնվում էր, Մարիան կատարում էր ամուսնական պարտականությունները: Երբ նա հղիանում է գրում է իր սեր Ֆրանսեսին. «Ես այստեղ մի փոքր անառակություն եմ արել: Քանի որ մեզ բաժանում է ծովը, քեզ հասկանալի է, որ իմ երեխան ապօրինի է»:

Հեգնական է, որ Վիլհելմը և Մարիան իրենց հասած թագավորությունը անվանեցին «սատանայական երկիր, անբարո և արատավոր»:

 
 
IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience