Արոնյանը ոչ-ոքի խաղաց, Մկրտչյանը՝ պարտվեց. Եվրոպահի գավաթի ակումբային խաղարկություն
SPORTՇախմատի Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականների անդամներ Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկչտրյանը շարունակում են ելույթները Եվրոպահի գավաթի ակումբային խաղարկությունում: Տղամարդկանց հավաքականի անդամ Լևոն Արոնյանը երկրորդ տուրն անընդմեջ ոչ-ոքի է խաղում: Այս անգամ Արոնյանի թիմը՝ «Սիբերիա»-ն մրցում էր «Մեդնի Վստադնիկ» թիմի հետ, իսկ Արոնյանը սպիտակ խÕ �ղաքարերով կիսեց միավորը Պերես Լայների հետ: «Սիբերիա»-ն հաղթեց ընդհանուր 1,5-4,5 հաշվով:
Լիլիթ Մկրտչյանի համար այս տուրն անհաջող ստացվեց: Հայ շախմատիստը սև խաղաքարերով պարտվեց Լելա Ջավախաշվիլիին: Մկրտչյանի «Ուգրա»-ն պարտվեց ընդհանուր 0,5-3,5 հաշվով:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ընդգրկված է «Սիբերիա» թիմի կազմում, որտեղ խաղում են նաև Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վանգ Յուն: Կանանց թիմային առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը խաղում է «Ուգրա»-ի կազմում, իսկ նրա թիմակիցներն են Անա Ուշենինան, Նատալիա Պոգոնինան և Մարինա Գուսևան: