Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Ահաբեկչական գործողություններ Իսպանիայում. ինչ Է հայտնի այս պահի դրությամբ

SOCIETY

Առնվազն 13 մարդ Է զոհվել եւ ավելի քան 100-ը վնասվածքներ ստացել այն ֆուրգոնի անիվների տակ, որը Բարսելոնայի տուրիստական կենտրոնի Ռամբլայի ճեմուղում իր տակ Է առել բազմությանը: Իշխանությունները պատահարը որակել են ահաբեկչական գործողությոուն, իսկ «Իսլամական պետություն» ջիհադական խմբավորումն ստանձնել Է հարձակման պատասխանատվությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը պատահարը որակել Է ջիհադական ահաբեկչության ակտ, որը գլոբալ պատասխան Է պահանջում: Իշխանությունները նախազգուշացրել են, որ զոհերի թիվը կարող Է վերջնական չլինել:

Այս հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել Է երկու հոգի՝ մարոկացի եւ Մելիլիայի՝ Հյուսիսային Աֆրիկայում իսպանական միջատարածքի բնակիչ: Սակայն նրանցից ոչ մեկը չի եղել մինիվենի վարորդը: Նա, ինչպես հաղորդվում Է, կարողացել Է փախչել, եւ այժմ ոսիտիկանությունն սկսել Է նրա ինտենսիվ որոնումները:

Այս ահաբեկչական գործողությունն Իսպանիայում ամենաարյունալին Է դարձել 2004 թվականի մարտից ի վեր, երբ իսլամիստ զինյալները ռումբեր Էին դրել Մադրիդի արվարձանային գնացքներում: Պայթյունի զոհ Էին դարձել 191 մարդ եւ ավելի քան 1800-ը վնասվածքներ եւ խեղումներ ստացել:

Օգոստոսի լույս 18-ի գիշերն Իսպանիայի ոստիկանությունը հայտարարել Է երկրորդ ահաբեկչության կանխման մասին, որը պետք Է կատարվեր միեւնույն սխեմայով, ինչ որ Բարսելոնայինը, Կամբրիլսե ծովամերձ քաղաքում՝ Բարսելոնայից 100 կիլոմետր հարավ: Չորս կասկածյալներ սպանվել են, եւս մեկը վիրավոր Է: Ավելի ուշ վիրավոր հանցագործը մահացել Է: Հարձակվողներին հաջողվել Է վիրավորել յոթ մարդու, ներառյալ մեկ ոստիկանի:

Բարսելոնայում հարձակումը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 16:50-ին (Երեւանի ժամանակով 18:50-ին): Ֆուրգոնը մարդկանցով, ներառյալ զբոսաշրջիկներով լեփլեցուն Ռամբլայի ճեմուղի Է մխրճվել Կատալոնիայի հրապարակի կողմից: Ռամբլան քաղաքի կենտրոնական ճեմուղին Է, դրա երկարությունը 1,2 կիլոմետր Է: Ճեմուղին մեծ ժողովրդականություն Է վայելում զբոսաշրջիկների շրջանում՝ իր շուկայական առեւտրաշարքերով, բարերով, սրճարաններով եւ ռեստորաններով: Տակը գցելով մարդկանց՝ մինիվենը զիգզագներով ավելի քան 500 մետր ընթացել Է ժամում շուրջ 80 կիլոմետր արագությամբ եւ կանգ առել Բոկերիայի հրապարակում: Այս պահի դրությամբ հայտնի Է 13 զոհվածների մասին: Վիրավորների թիվը մոտենում Է հարյուրի, նրանցից 15-ը ծանր վիճակում են: Ոստիկանությունը նախազգուշացնում Է, որ զոհերի մասին տվյալները վերջնական չեն:

Իսպանիայի պաշտոնատար անձանց տեղեկատվությամբ՝ Բարսելոնում կատարված ահաբեկչական գործողության ժամանակ զոհվածներն ու վիրավորներն առնվազն 18 երկրների քաղաքացիներ են: Հարձակման մասնակիցների ստույգ թիվը մինչ այժմ հայտնի չԷ:

Ահաբեկչությունից շատ չանցած տեղակայված ուղեփակոցներից մեկում մի այլ ավտոմոբիլ վրաերթի Է ենթարկել երկու ոստիկանների: Վարորդին գնդակահարել են, պարզվել Է, որ տեղի ունեցածն առնչություն ունի ճեմուղու ահաբեկչության հետ: Դրանից մեկ օր առաջ բնակելի տանը պայթյուն Է տեղի ունեցել Ալկանարում՝ Բարսելոնայից ոչ հեռու ափամերձ քաղաքում: Օգոստոսի 16-ի ուշ երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մեկ մարդ Է զոհվել, յոթը՝ վիրավորվել, իսկ տունը քանդվել Է: Ոստիկանությունն այդ պայթյունը կապում Է Բարսելոնայում կատարված հարձակման հետ: El Pais թերթի տվյալներով՝ պայթյունի վայրում հայտնաբերվել են պրոպանով եւ բուտանով բալոններ:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe