Խոսրովի անտառի անմատչելի տարածքներում առկա են ծխացող օջախներ. «ԻԼ-76»-ը կշարունակի հետմարման թռիչքները
SOCIETYՀՀ պաշտպանության նախարարության ուղղաթիռի միջոցով օգոստոսի 18-ին վաղ առավոտյան «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացված հետախուզության արդյունքում պարզվել է, որ անտառի անմատչելի (ցամաքային ճանապարհով) տարածքներում առկա են ծխացող օջախներ: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀՊՆ ուղղաթիռը հրդեհի օջախների տեղանք է հասցրել ՀՀ ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական խմբերը՝ տեղում հետմարման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տվյալներով՝ օրվա ընթացքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում. առանձին օջախների կրկնակի բռնկումից խուսափելու համար ՌԴ ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռը կշարունակի հետմարման թռիչքները՝ անվտանգության խոնավ գոտիներ ապահովելով ծխացող օջախների շուրջ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



