ԱՄՆ-ի շուրջ 1.8 մլն ընտրողների անձնական տվյալներ սխալմամբ հայտնվել են համացանցում. CNN
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ում շուրջ 1.8 մլն ընտրողների անձնական տվյալներ, որոնք բնակվում են Չիկագո քաղաքում (Իլինոյս նահանգ), համացանցում սխալմամբ ազատ հասանելիություն են ձեռք բերել։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով CNN-ը։
Կատարվածի համար մեղավոր է Election Systems & Software (ES&S) ընկերությունը, որը զբաղվում է քվեարկության համար ծրագրային ապահովման մշակմամբ։ Համացանցում հայտնված տվյալները մասնավորապես ներառում են անուններ, հասցեներ, ծննդյան օրեր, ինչպես նաեւ սոցիալական ապահովագրության համարներ։ Սակայն ընտրությունների արդյունքում քվեարկության հետ կապված տվյալներ չկան։
Նշված տեղեկությունը տեղադրված էր Amazon ընկերության փակ սերվերներում։ Սակայն ES&S-ի մասնագետների սխալի հետեւանքով տվյալները հասանելիություն են ստացել համացանցում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



