Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Էնջլ Մարտիրոսյանի համարձակ ֆոտոշարքը և անկեղծ հարցազրույցը ( 28 Photo)

LIFE

BlogNews.am-ը գրում է.

Դերասանուհի, երգչուհի, իսկ վերջին շրջանում ռեժիսորի մասնագիտությամբ զբաղվող Էնջլ Մարտիրոսյանն արդեն չորս տարի է՝ բնակվում է ԱՄՆ-ում: Մեր վերջին զրույցից երկու տարի է անցել. թեման դերասանուհու ֆոտոշարքն էր, որ ներկայացրինք BlogNews.am-ի ընթերցողին: Էնջլն այս անգամ էլ նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է BlogNews.am-ին և խոսել իր գործունեության մասին: Sed S Photography-ի հետ սա նրանց առաջին աշխատանքն է , միասին դեռ վաղուց էին ուզում աշխատել: Էնջլն ասում է, որ շեշտը դրել են գեղեցիկի և նրա հոգեվիճակի վրա: Դիմահարդար՝ Armina Allure, վարսահարդար՝ Alina’s Total Makeover, զգեստը՝ Գայանե Մարտիրոսյանի:  

«Մոտավորապես չորս տարի է, ինչ ԱՄՆ-ում եմ, և սա իմ կյանքի ամենաճիշտ որոշումն էր: Իմ ձգտումները և նպատակները շատ են, բայց կարող եմ վստահ ասել, որ ճիշտ ճանապարհի վրա եմ: Այն փորձությունները, որոնց միջով անցել եմ և դեռ անցնում եմ, վստահ եմ՝ կբերեն նրան, ինչին ես ձգտում եմ»:

Վերջին շրջանում դերասանուհին բացի ֆիլմում նկարահանվելուց, զբաղվել է նաև ռեժիսորի աշխատանքով. ասում է այդ գործով դեռ մանկուց է ցանկացել զբաղվել. «Երբեք նման հնարավորություն չէր ընձեռնվել, բայց երկու տարի առաջ մեր ֆիլմի պրոդյուսեր Դավիթ Ադամյանը վստահեց ինձ և տվեց այդ հնարավորությունը ինչը բավականին անսպասելի էր ինձ համար: Նկարահանվող ֆիլմը ընթացքի մեջ էր և ես պետք է շարունակեի այն, այսինքն հնարավորություն չունեի սխալվելու: Ինձ օգնեց այն փորձը, որը ես ձեռք էի բերել նկարահանումների հրապարակում: Կարծում եմ՝ ստացվեց որովհետև հանդիսատեսի արձագանքը իսկապես դրական էր»:

Էնջլի մայրը՝ Լուսինե Մարտիրոսյանը հայտնի ռեժիսոր է, ով դստեր աշխատանքները տեսնելիս դրական արձագանք է տվել. «Մայրս լինելով ռեժիսոր պետք է ասեմ, որ միանգամից  վստահեց ինձ , կարծում է, որ զգում եմ այդ աշխատանքը: Սա մի աշխատանք է,  որը ինչքան էլ տեխնիկական բարդություններ ունի, բայց նաև արվեստ է որ պետք է ներսիցդ լինի: Բավականին բարձր գնահատական եմ ստանում նրանից. ինչ որ մի տեղ անսպասելի ինձ համար: Իհարկե կան բարդ տեսարաններ, որ պարտադիր խորհրդակցում եմ մայրիկիս հետ, բայց կարծում եմ՝ նրա ձեռագիրը ինձ վրա ազդեծություն թողել է»:

Ի վերջո ռեժիսոր թե՞ դերասանուհի հարցին պատասխանում է՝ երկուսին էլ հատուկ պատասխանատվությամբ եմ մոտենում. «Իրականում երկուսը շատ տարբեր են, եթե դերասանուհի ես դու պետք է կարողանաս լիարժեք փոխանցել խաղդ, բայց երբ ռեժիսոր ես քառակի անգամ պետք է վերապրես այն ինչ կատարվում է ֆիլմում, օգնե դերասանին որպեսզի բացվի և լավ ներկայացնի կերպարը: Ես երկուսն էլ յուրովի եմ սիրում»:

Էնջլը համոզված է, որ դերասանը պետք է խաղա ցանկացած տեսարանում. «Ես ունեցել եմ բավականին բարդ տեսարաններ, որոնց համար շնորհակալ եմ, քանի որ սիրում եմ փորձություններ հաղթահարել: Բաց տեսարանները համարձակ չես կարող ասել, քանի որ դա դերասանի մասնագիտությունն է: Մարմնի մասերը ցույց տվող տեսարաններ ես չեմ ունեցել, իսկ համբույրի տեսարաններ ունեցել եմ. ամբողջ աշխարհում դա նորմալ է համարվում և չկան հոլիվուդյան դերասաններ ովքեր չխաղան նման տեսարաններում: Խաղիս մասին երբեք բացասական արձագանքներ չեմ ստացել, քանի որ նշանակություն ունի թե ինչ կերպարում ես խաղում: Վերջին ֆիլմում կերպարս բացասական էր, բայց ըստ սցենարի հետո բարի է դառնում: Անգամ երբ բացասական կերպարում էի, վատ մեկնաբանություններ չեմ լսել»:

Էնջլը շուտով երաժշտական նոր աշխատանքներ էլ կներկայացնի. «Ունեմ երաժշտական գործեր, որոնք արել եմ: Դրանք կլինեն սկզբում մեր հանդիսատեսի համար, բայց կփորձեմ այնպիսի մի բան անել, որ Ամերիկայում էլ իր տեղը գտնի: Կանեմ հայերեն և անգլերեն տարբերակով, բայց հիմա մանրամասներ չեմ կարող ասել»:

Անձնական կյանքի մասին չի խոսում. ասում է ցանկացած հարցի կպատասխանեմ, բայց անձնական հարցերին չեմ պատասխանում.  «Համարձակ կանանց համար իհարկե միշտ էլ դժվար է, բայց ուժեղները հաճախ գտնում են ուժեղներին, կարծում եմ՝ մարդիկ միշտ գտնում են իրենց տեսակին»:

Իր անձնական կյանքի մասին չի խոսում, բայց մայրիկի կյանքում եղած փոփոխության մասին այսպես արտահայտվեց. «Մայրս  շատ ուժեղ կնոջ կերպար է՝ բավականին լավ և դրական գծերով: Նրա համար ես միշտ ցանկացել եմ լավագույնը և ես միշտ ցանկացել եմ տեսնել նրան երջանիկ: Նա ինձ համար թե ընկեր է, թե մայր: Ես նրա կողքին եմ ցանկացած հարցում և ինձ համար կարևոր է, որ նա երջանիկ լինի»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan