Երթեւեկության փոփոխություն Երեւանի 2 խաչմերուկներում
SOCIETYՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից եւ հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. օգոստոսի 22-ից Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոց եւ Հալաբյան փողոց-Մարգարյան փողոց խաչմերուկներում կկատարվեն երթեւեկության կազմակերպման փոփոխություններ:
Փոփոխությունների արդյունքում աջ շրջադարձով Կոմիտասի պողոտայից դեպի Վաղարշյան փողոց՝ Ա.Խաչատրյան փողոցի ուղղությամբ, եւ Հալաբյան փողոցից դեպի Մարգարյան փողոց՝ Ֆուչիկի փողոցի ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկների լուսացույցների սեկցիաներով դեպի նշված ուղղություններ այսուհետ կերթեւեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



