Գարի Կասպարովի գործունեությունը ՖԻԴԵ-ում կասեցվել է երկու տարով
SPORTՇախմատի միջազգային ֆեդերացիայի էթիկայի հանձնաժողովը երկու տարով կասցրել է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի գործունեությունը, որը կապված կլինի ՖԻԴԵ-ի հետ:
Բացի Կասպարովից, կասեցվել է նաև ՖԻԴԵ-ի նախկին գլխավոր քարտուղար Իգնատիուս Լեոնգի գործունեությունը: «Կասպարովը և Լեոնգը չեն կարող որևէպաշտոն զբաղեցնել ՖԻԴԵ-ում, այդ թվում` նաև ՖԻԴԵ-ի կազմի մեջ մտնող ազգային ֆեդերացիաներում»,ասված է ՖԻԴԵ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Կասպարովը և Լեոնգը մեղավոր էին ճանաչվել ՖԻԴԵ-ի բարոյական կոդեքսը խախտելու պատճառով: Կասպարովը 500 հազար դոլար էր վճարել Լեոնգին, որ ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունների ժամանակ Սինգապուրը քվեարկի իր օգտին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



