«Լիվերպուլ»-ը կրկին մերժել է Կոուտինյոյի տրանսֆերը ձեռք բերելու «Բարսելոնա»-ի առաջարկը
SPORTԱնգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը հերթական անգամ մերժել է բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյի տրանսֆերը գնելու առաջարկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Times պարբերականը:
Նշվում է, որ կատալոնական ակումբը Կոուտինյոյի տրանսֆերի համար 130 միլիոն եվրո է առաջարկել «Լիվերպուլ»-ին, սակայն անգլիական ակումբն առանց տատանվելու մերժել են «Բարսելոնա»-ի հերթական առաջարկը:
Մինչ այդ «Լիվերպուլ»-ը մերժել է Կոուտինյոյի տրանսֆերը գնելու կատալոնացիների ևս մի քանի առաջարկ: Նեյմարի հեռանալուց հետո «Բարսելոնա»-ն փորձեր է ձեռնարկում «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյի և «Բորուսիա Դորտմունդ»-ի հարձակվող Ուսման Դեմբելեի տրանսֆերները գնելու ուղղությամբ: Չնայած այն հանգամանքին, որ երկու ֆուտբոլիստներն էլ կատալոնական ակումբ տեղափոխվելու ցանկություն են հայտնել, «Բարսելոնա»-ն առայժմ չի կարողանում հասնել իր նպատակին, քանի որ «Լիվերպուլ»-ն ու «Բորուսիա Դորտմունդ»-ը չեն ցանկանում բաժանվել իրենց առանցքային ֆուտբոլիստներից: