Բյուջետային հիմնարկների աշխատողները բարձրլեռնային վայրերում աշխատելու համար 8 հազար դրամ լրավճար կստանան
ECONOMICSՊետական մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար 2016 թվականի հունվարի 1-ից կտրվի լրավճար, որի չափը աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողության դեպքերում կկազմի ամսական 8000 դրամ: ՀՀ կառավարությունը հոկ տեմբերի 22-ի նիստում հավանություն տվեց համապատասխան որոշման նախագծին:
Միաժամանակ, կսահմանվի, որ ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատելու դեպքում լրավճարի ամսական չափը նվազեցվելու է օրենքով սահմանված աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողության և տվյալ աշխատողի համար նախատեսված ոչ լրիվ աշխատաժամանակի տարբերությանը համապատասխան:
Որոշմամբ կառջարկվի համայնքների ղեկավարներին` ապահովել սույն որոշմամբ նախատեսված չափով լրավճարի վճարումը տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող համայնքային բյուջետային հիմնարկների աշխատողներին: