Կապանում «Mersedes»–ը բախվել է ճանապարհին հարակից պատին. 25-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
SOCIETYՕգոստոսի 19-ին, ժամը 03:40-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ-Բեկ թաղամասի 9-րդ շենքի հարևանությամբ տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mersedes-Benz E-320» մակնիշի 17 FV 007 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Վ. Մ.) բախվել է ճանապարհին հարակից պատին:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը տուժածը հոսպիտալացվել է Կապանի ԲԿ: Վ. Մ.-ը հիվանդանոցում մահացել է:
Փրկարարները փակել են գազի բալոնը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



