Yerevan, 26.October.2026,
00
:
00
BREAKING

Վարչապետի արցախյան ինքնությունը. ինչպե՞ս արագ դառնալ յուրային

ANALYSIS

Այս օրերին ակտիվ քննարկվում է վարչապետի արցախյան արձակուրդը: Արձակուրդի առանձնահատկությունն այն է, որ վարչապետի տեղաշարժը ոչ միայն ակտիվ լուսաբանվում է, այլ, ըստ էության, ցույց է տալիս, թե ինչ քաղաքական խնդիրներ է փորձում լուծել Կարեն Կարապետյանը: Ակտիվ հանգիստ Արցախում, շրջագայություն գյուղերում, անձնական ներդրումի մասին հավաստիացումներ. սրանք միայն երևացող մասն են: Չերևացող մասում ավելի շատ բան է ընկած ՝ հանդիպումներ արցախյան վերնախավի հետ, հայաստանյան քաղաքական կյանքի ինտեգրող գործառույթներից ամենակարևորի ՝ հյուրասիրությունների ու խնջույքների ակտիվ շքերթ:

Կարելի է ասել, որ Կարապետյանի արցախյան հանգիստն ավելի ծանրաբեռնված է անցնում, քան նրա աշխատանքային շաբաթը: Եվ սա այն դեպքում, երբ վարչապետն առանձնապես «ուտել-խմելու» սիրահար չէ և այլ, ավելի գործարար մշակույթի կրող է: Ուրեմն ի՞նչ է առիթ դարձել գնալ հենց Արցախ ու հենց այդպես անցկացնել արձակուրդը:

Կարեն Կարապետյանի գլխավոր խնդիրներից մեկը Հայաստանում յուրային դառնալն ու ընկալվելն է: Նա իր կյանքի մեծ մասն ապրել ու աշխատել է ռուսական կամ ռուսա-հայկական միջավայրերում, իր կարիերան կերտել է «Գազպրոմում» և դրա հայաստանյան մասնաճյուղում: Մի կարճ ընթացք եղել է քաղաքապետ և հրաժարական տվել հենց յուրային-օտար սուր հակամարտության հետևանքով:

Հիմա նա վարչապետ է, տեղական վերնախավն ու օլիգարխիան նրան դեռևս չեն ընկալում որպես «սվոյ». ավելի շուտ մարդ, ում դրսից են նշանակել, անկախ Սերժ Սարգսյանի և այլ հանրապետականների հավաստիացումներից: Բացի այդ, ինքը Կարապետյանը, իր հանրային ընկալումը կառուցել է տարբեր, ուրիշ լինելու վրա: Դրա վրա է կառուցել նաև իր տնտեսական քաղաքականությունը ՝ ես ներդրումներ կբերեմ դրսից: 

Սակայն հիմա, երբ նրա խոստացած ներդրումները չեն փայլում արագությամբ ու հասանելիությամբ, միաժամանակ բավական անորոշ է նրա քաղաքական ապագան: Նա խնդիր ունի ամրապնդել իր դիրքերը և այս ուղղությամբ ամենակարևոր խնդիրներից մեկը արագ յուրային դառնալն է: Էլ որտեղ է հնարավոր արագ ինտեգրվել ու ներկայանալ որպես տեղացի, եթե ոչ Արցախում: Մանավանդ, որ այնտեղ պապական տուն ու արմատներ ունես:

Արցախն այս պահին այն նուրբ, անձեռնամխելի կետն է, որտեղ կատարվող ներդրումը, անձնական ներկայությունն ու աշխատանքը «մաքրում է մեղքերը» ու տալիս քաղաքական ինդուլգենցիա: Պատահական չէ, որ ռեաբիլիտացվելուն միտված Գագիկ Խաչատրյանն էլ է փորձեր անում Արցախում ներդրումների տեսքով վերականգնել իր դիրքերը: 

Արցախում մենք պատերազմ ենք հաղթել 90-ականներին, հետո չենք պարտվել անցյալ տարվա ապրիլին, զոհեր ենք ունեցել, այժմ էլ շարունակում ենք ապրել Արցախի անվտանգության ամենօրյա հոգսով ու ցավով: Անընդհատ լուրերի ենք հետևում, ներքաղաքական կյանքը ներծծված է Արցախի ու բանակի մասին քննարկումներով: Եկ Արցախ, ներդրումներ Արցախում, տուրիզմն Արցախում, առաջնագծի վերազինում, Արցախ այցելած բլոգերներ և այլն:

Արցախը այս պահին Հայաստան պետության ու հայ ժողովրդի ինքնության ամենակարևոր հենասյուներից մեկն է: Դժվար չէ հիշել, թե ինչպես էին առօրյա կյանքի «մեղսավորները» ապրիլյան օրերին արագ մեկնում Արցախ՝  որովհետև գիտեին կամ զգում էին, որ դա մաքրագործվելու իրենց միակ շանսն է: Այպես է ստացվել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: 

Կարեն Կարապետյանը ևս հասկացել է այս ամենը, նա հասկացել է, որ յուրային դառնալու համար պիտի գնալ և հանգստանալ Մատաղիսում, մանավանդ, երբ Սերժ Սարգսյանը մեկնում է Բադեն-Բադեն, պետք է ժինգյալով հաց ուտել ու նռան այգի տնկել: Անկախ նրանից նրա այս մղումներն ազնիվ են, թե՝ ոչ, անկախ նրանից նա իր պապական տունը կարոտել է, թե՝ ոչ:

Մեսիջի իմաստը պարզ է՝ արագ ժամանակում դառնալ յուրային, թե՛ վերնախավի, թե՛ հասարակության համար, մեկնել Արցախ ու ստանալ քաղաքական ինդուլգենցիա և ձեռք բերել տեղացու, հայաստանցու, արցախցու, հայի ինքնություն:

Արտակ Ասլանյան

 

Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield