Լևոն Արոնյանը մեծ առավելությամբ հաղթեց Սենթ Լուիսի մրցաշարում
SPORTՀայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը դարձել է ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտված արագ և կայծակնային խաղի մրցաշարի հաղթող:
Հայ գրոսմայստերը վաստակել է 24.5 միավոր և երեք միավորով գերազանցել երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին և ամերիկացի Հիկարու Նակամուրային: Լևոն Արոնյանը արագ խաղի մրցաշարում վաստակել էր 12, իսկ կայծակնային խաղում՝ 12.5 միավոր:
Հիշեցնենք, որ մրցաշարին էր մասնակցում նաև աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը:

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



